Իսրայելական հարվածներից զոհվել են Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ
Իսրայելական հարվածներից զոհվել են Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբի ստորաբաժանումների պետերի երկու տեղակալներ՝ գեներալներ Գոլամռեզա Մեհրաբին եւ Մեհդի Ռաբանին, տեղեկացրել է IRIB-ը։
Գեներալ Գոլամռեզա Մեհրաբին Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության պետի տեղակալն էր, իսկ գեներալ Մեհդի Ռաբանին՝ ԻԻՀ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալը։