Իսրայելական հարվածներից իրանական 5 հիվանդանոց է տուժել. Իրանի Կարմիր մահիկի ընկերություն
Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը երկրի պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ այս շաբաթ Իսրայելի հարձակումներից տուժել է հինգ հիվանդանոց: Այս մասին հաղորդում է SkyNews-ը։
«Մենք սիոնիստական ռեժիմի հարձակումները, որոնք հակասում են միջազգային սկզբունքներին, որպես փաստաթղթեր ուղարկել ենք միջազգային կառույցներին», - ասել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը:
Նա այլ մանրամասներ չի հայտնել, և պարզ չէ, թե հիվանդանոցները երբ են վնասվել կամ որտեղ:
Քոլիվանդը նաև նշել է, որ իրենք հունիսի 20-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ «հումանիտար ոլորտի աշխատողներին պաշտպանելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու համար»:
Պաշտոնյայի խոսքով՝ երեք փրկարար զոհվել են։
Օրերս Իրանի Քերմանշահում գտնվող Ֆարաբի հիվանդանոցը վնասվել էր հրթիռային հարվածի ալիքից։ Իսրայելի պաշտպանության բանակը պնդել էր, որ դա թիրախ չի եղել:
Հունիսի 19-ին էլ իրանական հարվածից վնասվել էր Իսրայելի հարավում գտնվող «Սորոկա» հիվանդանոցը, որի հետևանքով վիրավորվել էր 70 մարդ։ Իրանը հայտարարել է, որ չի թիրախավորել հիվանդանոցը, այն տուժել է հարվածի ալիքից։ Ըստ իրանական կողմի՝ հարվածների թիրախում է եղել հիվանդանոցի կողքին տեղակայված ռազմավարական օբյեկտը։