Իսրայելական հարվածների պատճառով Գազայի հատվածում մեկ օրում ավելի քան 100 մարդ է զոհվել
Վերջին մեկ օրվա ընթացքում Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել, գրեթե 400-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է անկլավի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 108 մարդ, 393 վիրավոր ընդունվել է հիվանդանոցներ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով՝ մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսել է գնդակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 4,6 հազար մարդ, տուժել՝ ավելի քան 14 հազարը:
«2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 54 880-ի, տուժել է 126 227 մարդ», - նշվում է հայտարարության մեջ:
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի Պաշտպանության բանակը Գազայի հատվածի ուղղությամբ վերսկսել է հարվածները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումները շարունակվում են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատման ամերիկյան ծրագրից հրաժարվելու պատճառով:
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն Գազայի կարգավորման շուրջ բանակցությունների շարունակմանը կողմերին ներգրավելու միջնորդների փորձերի պատճառով ռազմական գործողությունները չեն վերսկսվել: