Իսպանիայում գնացքի վթարի հետեւանքով մահացած Էլեն Բաղդասարյանը 18 տարեկան էր, եղբորն էր հյուր գնացել
NEWS.am–ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Իսպանիայում հունվարի 18–ին գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհված հայուհու մասին։
Մեր տեղեկություններով, 18–ամյա Էլեն Բաղդասարյանը Մոսկվայից Մալագա էր գնացել՝ ուսանող եղբորը հյուր։ Նա գնացքում միայնակ է եղել։ Դեպքից հետո ծնողները Ռուսաստանից մեկնել են Իսպանիա՝ դստեր աճյունը տեղափոխելու։
Այսօր Մալագայի հայկական եկեղեցում Տեր Արամը մատուցել է հոգեհանգստյան պատարագ, որին ներկա են գտնվել մեծ թվով հայեր։
Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով ավելի քան 40 զոհ կա։


