ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը

Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը

Իրանական պետական IRNA գործակալությունը հրապարակել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի լուսանկարները, որտեղ նա ձեռքում պահում է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը։

Լուսանկարներից մեկում Փեզեշքիանը բռնել է անգլերենով փաստաթուղթը, մյուսում՝ պարսկերեն տարբերակը, որոնց վրա առկա են երկու երկրների ղեկավարների՝ իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունները։

Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզոր Իրանից: Այս մասին X-ի էջում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեքիանը՝ անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված խախաղության հուշագրին:

«Սա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզոր Իրանից. խաղաղությունը կհաստատվի փոխադարձ հարգանքի հովանու ներքո։

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է համաշխարհային խաղաղությանը՝ պահպանելով արժանապատվությունն ու անկախությունը, առաջընթացը և տարածաշրջանային համագործակցությունը»,- գրել է Փեզեշքիանը:

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար կարգով հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցում։ Հուշագիրը սահմանում է նաև այն ժամկետները, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։

Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերն այս հարցով բանակցություններ կանցկացնեն 60 օրվա ընթացքում։ Թեհրանի համար վերջնական արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։

  • Կիսվել: