Իրավիճակը Ղազախստանում բարելավվում է, տեղի է ունեցել բեկում. Զաս
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շաբաթ օրը ՛՛Բելառուս 1՛՛ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Ղազախստանում իրավիճակի մասին՝ նշելով, որ այն բարելավվում է, բեկում է տեղի ունեցել, սակայն երկրի իշխանությունները դեռ շատ աշխատանք ունեն անելու։
՛՛Ասել, որ այժմ իրավիճակը նորմալացել է, հավանաբար, այնքան էլ ճիշտ չի լինի՛՛,-նշել է նա՝ հավելելով, որ արտակարգ դրությունը Ղազախստանի դեռ բոլոր շրջաններում չի հանվել։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, երկիրը վերադառնում է նորմալ կյանքի:
Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել։
Հիշեցնենք նաև, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան են ուղարկվել Ռուսաստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Բելառուսի զինվորականները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 միավոր տեխնիկա։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել է 12 մարդ, հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Նշենք նաև, որ հայ խաղաղապահներն արդեն վերադարձել են Հայաստան: