Իրանն արձակել է ավելի քան 1400 հրթիռ և անօդաչու թռչող սարք, սպանել 24 և վիրավորել ավելի քան 500 մարդու. Իսրայել
Իսրայելի պաշտպանության ուժերի վերջին տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 բալիստիկ հրթիռ և մոտ 1000 անօդաչու թռչող սարք, հաղորդում է Times of Israel-ը։
Բալիստիկ հրթիռներից 20-ից փոքր-ինչ ավելի հարվածել են Իսրայելի քաղաքային տարածքներին՝ պատճառելով մարդկային զոհերի և լայնածավալ ավերածությունների։ Իսրայելում զոհվել է 24 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 500-ը։
Ռազմական պաշտոնյաները նշում են, որ զոհերի թիվը շատ ավելի ցածր է, քան այն, ինչ Իսրայելի պաշտպանության բանակը կանխատեսել էր Իրանի դեմ գործողությունը պլանավորելիս։
Նշվում է, որ 1000 անօդաչու թռչող սարքերից Իսրայելի սահմաններ են հասել և մտել Իսրայելի օդային տարածք 200-ից պակաս, սակայն դրանք բոլորը կամ խափանվել են, կամ էլ չեն հասել Իսրայելի տարածք։