Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է. Սաակաշվիլի
Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է։ Դրա հիմնական առանձնահատկությունները ոչ միայն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմներն են, այլև, ավելի ակնհայտորեն, գոյություն ունեցող կանոնների վրա հիմնված միջազգային կարգի ավարտը, սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Հին միջազգային իրավունքը լրջորեն թուլացել է։ Ուժն է սահմանում իրավունքը, ինչը կհանգեցնի բազմաթիվ ռազմական հակամարտությունների ամբողջ աշխարհում։
Այս նոր իրականությունը լուրջ ռիսկեր է ստեղծում փոքր և թույլ երկրների համար և լրջորեն խաթարում է համաշխարհային տնտեսությունը։
Չինաստանն արդեն իսկ այս նոր աշխարհի մասն է և առաջիկա ամիսներին շատ ավելի ակտիվ կդառնա։ Միացյալ Նահանգները ստիպված կլինի վերանայել իր դիրքորոշումը, քանի որ չի կարող անգործ մնալ, երբ աշխարհը գրողի ծոցն է գնում»,- նշել է Սաակաշվիլին։