Իրաքյան Քուրդիստանը հերքել է այդ տարածքում Իսրայելի ներկայության մասին հայտարարությունը
Իրաքյան Քուրդստանի տեղական կառավարության խոսնակը հերքել է Սիոնիստական ռեժիմի վարչապետի խոսնակի վերջին հայտարարությունը՝ կապված այդ տարածքում սիոնիստների ներկայության հետ:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, փոխանցում է parstoday.com-ը:
Քուրդստանի տեղական կառավարության խոսնակ Ջոթիար Ադելը շաբաթ օրը հրապարակած հաղորդագրության մեջ ընդգծել է.«Իսրայելը ոչ մի շահ չունի Իրաքյան Քուրդստանի տարածքում, հետևաբար ոչ մի իսրայելցի այս հողում չի գտնվում»:
Նեթանյահուի խոսնակ Օֆիր Ջենդելմանը մի քանի օր առաջ կատարած թուիթերյան գրառման մեջ նշել էր,որ Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանն ի պատասխան, Իրանը կարող է հարձակվել Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում, և Իրաքյան Քուրդստանում գտնվող իսրայելցիների վրա»:
Իրանի միջուկային և պաշտպանական ոլորտի գիտնական դոկտոր Մոհսեն Ֆախրիզադեն նոյեմբերի 27-ին նահատակվել է Թեհրան նահանգի Դամավանդ շրջկենտրոնի Աբսարդ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով:
Շատ երկրներ և լրատվամիջոցներ չեն բացառել նահատակ Ֆախրիզադեի սպանությունը կազմակերպելու գործում ԱՄՆ-ի և Իսրայելի ներգրավվածությունը: