Իրաքի հյուսիսում Թուրքիայի հատուկ ծառայություններն օպերացիա են իրականացրել
Թուրքիայի սահմաններից դուրս քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են, գրում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում` Գարայի և Քանդիլի շրջաննեում իրականացված ռազմագործողությունների հետևանքով սպանվել է 6 քուրդ զինյալ:
Նշվում է, որ սպանված զինյալների թվում է եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության արտաքին հարցերի պատասխանատու «Բոթան» ծածկանվամբ Նիհան Գյորենը։