Իրանը ժամանակավորապես սահմանափակել է ինտերնետ հասանելիությունը Իսրայելի հարվածների պատճառով
Իրանը ժամանակավորապես սահմանափակել է ինտերնետ հասանելիությունը Իսրայելի հարվածների պատճառով, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի կապի նախարարությանը։
«Երկրի հատուկ պայմանների և իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների պատճառով երկրում ինտերնետի վրա ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել։
Ակնհայտ է, որ այդ սահմանափակումները կվերացվեն, երբ իրավիճակը վերադառնա նորմալ հուն», - ասվում է հայտարարության մեջ։