Իրանը զգուշացրել է Լիբանանի նկատմամբ Իսրայելի ռեժիմի ցանկացած նոր արկածախնդրության հետևանքների կապակցությամբ
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է օկուպացված Գոլանի Մաջդալ Շամս շրջանում տեղի ունեցած միջադեպի պատրվակով Լիբանանի նկատմամբ Իսրայելի ռեժիմի ցանկացած նոր արկածախնդրության կապակցությամբ, գրում է parstoday.ir-ը:
Անդրադառնալով լիբանանյան «Հեզբոլլահի» և որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Մաջդալ Շամս շրջանի վրա հարձակման մեջ որևէ դերակատարություն չունենալու մասին հայտարարություններին, Իրանի դիվանագիտական ծառայության խոսնակն ասել է․ «Գազայի հատվածում տասը ամիս շարունակ կանանց ու երեխաների կոտորածից հետո Իսրայելի ապարտեիդի ռեժիմը փորձում է կեղծ սցենարով շեղել համաշխարհային հանրության ուշադրությունը Պաղեստինում իր զանգվածային հանցագործություններից»:
Նա ասել է․ «Սիոնիստական ռեժիմը չունի նվազագույն բարոյական իրավունք՝ մեկնաբանելու և դատելու Մաջդալ Շամս շրջանում տեղի ունեցած միջադեպը, և ուրիշների դեմ ուղղված ռեժիմի պնդումները նույնպես ուշադրության չեն արժանանալու»։
Շաբաթ օրը իսրայելական ԶԼՄ-ները հաղորդեցին օկուպացված Գոլանի Մաջդալ Շամս շրջանի վրա հարձակումների և տարածքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Հաղորդվում է, որ հերաձակման հետևանքով կա 9 զոհ, 30 վիրավոր։
Միջազդեպից հետո Հեզբոլլահը հայտարարել է, որ Մաջդալ Շամսի վրա խմբավորման իրականացրած հարձակման մասին Սիոնիստական ռեժիմի պնդումներն անհիմն են։
Խմբավորումը հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած արկածախնդրություն կարժանանա ցնցող պատասխանի, նույնիսկ եթե դրա գինը լինի լայնածավալ պատերազմ։
Հեզբոլլահի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մուհամմեդ Աֆիֆը հայտարարել է, որ խմբավորումը հերքում է սիոնիստական Մաջդալ Շամս բնակավայրի վրա իրականացրած հարձակման վերաբերյալ իր դեմ ուղղված մեղադրանքները։
Նա ասել է․ «Դիմադրությունը կապ չունի այս միջադեպի հետ և մենք կտրականապես հերքում ենք այս առնչությամբ բոլոր կեղծ պնդումները»։