Իրանը վերջին շրջանում շատ թույլ է եղել, և Իրաքը հնարավորություն ուներ թուլացնել Թեհրանի ազդեցությունը. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պնդում է, որ Իրաքը Թեհրանի «երկրորդ պլան անցնելու» համատեքստում «լուծի Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների հարցը»՝ Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի տապալումից հետո, տեղեկացրել է AFP-ն՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
Նշվում է, որ Բլինքենն ուրբաթ հանդիպել է Իրաքի վարչապետ Մոհամեդ Շիա աս-Սուդանիի հետ Բաղդադում, տարածաշրջանային շրջագայության շրջանակում, որը նախաձեռնել է վերջին րոպեին այն բանից հետո, երբ իսլամիստների գլխավորած սիրիացի ապստամբները վերջ դրեցին Ասադների կլանի՝ Իրանի գլխավոր դաշնակցի կեսդարյա կառավարմանը։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Բլինքենը Սուդանիին ասել է, որ Իրանը վերջին շրջանում շատ թույլ է եղել, եւ «Իրաքը հնարավորություն ուներ թուլացնել Թեհրանի ազդեցությունը»։
Պաշտոնյայի խոսքով՝ Բլինքենը նաեւ Սուդանիին խնդրել է «օգնել կանխել իրանական զենքի հանձնումը իրաքյան տարածքով» Սիրիայում նրա հետ զուգորդվող ցանկացած խմբավորման կողմից։