Իրանը Թուրքիայի հետ սահմանին խոցել է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարքեր
Իրանի զինված ուժերը մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարքեր են խոցել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սելմաս քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Ըստ աղբյուրի՝ անօդաչու թռչող սարքերը ոչ թե հարվածային, այլ հետախուզական նշանակության էին: