կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Իրանը տեղեկացրել է իսրայելական «Նեւաթիմ», «Օվդա» եւ «Թել Նոֆ» ավիաբազաները խոցելու մասին

Իրանը տեղեկացրել է իսրայելական «Նեւաթիմ», «Օվդա» եւ «Թել Նոֆ» ավիաբազաները խոցելու մասին

Իրանի «Ճշմարիտ խոստում III» պատասխան գործողությամբ հարված է հասցվել է Իսրայելի երեք ավիաբազաների, որոնք օգտագործվել են որպես Իրանի վրա հարվածների մեկնարկային հարթակներ, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի գլխավոր խորհրդական, բրիգադի գեներալ Ահմադի Վահիդին, հաղորդել է Tasnim-ը։

Ուրբաթ երեկոյան պետական ​ հեռուստատեսությամբ ելույթ ունենալով՝ գեներալ Վահիդին ասել է, որ «Ճշմարիտ խոստում III» գործողության ընթացքում մի քանի իսրայելական թիրախներ են հարվածվել։

«Նեւաթիմ» եւ «Օվդա» ավիաբազաները, որտեղ տեղակայված են Իսրայելի հրամանատարական կենտրոնը եւ ռադիոէլեկտրոնային պայքարի կենտրոնը, Իրանի թիրախ են դարձել, նշել է գեներալը՝ ավելացնելով, որ երկու բազաներն օգտագործվել են որպես Իրանի դեմ ագրեսիայի աղբյուրներ։

 

Գեներալ Վահիդիի խոսքով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից թիրախավորված այլ թիրախների թվում էին Թել Ավիվի մոտ գտնվող «Թել Նոֆ» ավիաբազան, Իսրայելի պաշտպանության նախարարությունը եւ Թել Ավիվում գտնվող արդյունաբերական եւ ռազմական կենտրոնները:

 

Գործողությունը պլանավորողները դիտարկել են ընդհանուր առմամբ ավելի քան 150 թիրախ, որոնց հարվածել են մի քանի փուլով, ավելացրել է նա:

Գեներալն ասել է, որ Իսրայելը լուրջ վրիպում է թույլ տվել՝ հարձակվելով Իրանի վրա, եւ նախազգուշացրել է, որ իսրայելցիները պետք է պատրաստ լինեն դրա հետեւանքներին։

  • Կիսվել: