ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Իրանը շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության նկատմամբ. ԱԳՆ խոսնակ

Իրանը շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության նկատմամբ. ԱԳՆ խոսնակ

Թեհրանը շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության նկատմամբ՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

Ավելի վաղ Եվրամիությունը Իրանի 11 ֆիզիկական անձանց և 4 կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ էր սահմանել՝ ի պատասխան Իրանի ղեկավարության կողմից երկրում շարունակվող բողոքի ակցիանների հանդեպ արձագանքին։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը եվրոպական պատժամիջոցներն անվանել է միջազգային իրավունքի խախտում, միջամտություն Իրանի ներքին գործերին։

  • Կիսվել: