երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Իրանը պլանավորում է օրինագիծ ընդունել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ

Իրանը պլանավորում է օրինագիծ ընդունել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ

Իրանի խորհրդարանը պլանավորում է օրինագիծ ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համագործակցությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ՝ նրա քաղաքականացված դիրքորոշման պատճառով: Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ 

Նշվում է, որ Իրանի խորհրդարանի նիստում իր ելույթում մեջլիսի  նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է, որ նման քայլ կձեռնարկվի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի «ոչ պրոֆեսիոնալ վարքի»:

«Մենք պլանավորում ենք խորհրդարանում օրինագիծ ընդունել, որը կկասեցնի Իրանի համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ՝ մինչև  չստանանք այս միջազգային կազմակերպության պրոֆեսիոնալ վարքագծի օբյեկտիվ երաշխիքները, - ասել է նա: - Աշխարհը հստակ տեսավ, որ ԱԷՄԳ-ն չի կատարել իր պարտավորություններից ոչ մեկը և վերածվել է քաղաքական գործիքի»:

Ղալիբաֆը նաև դատապարտել է ԱՄՆ-ի հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին, ինչը նա անվանել է ամերիկյան ուղիղ ներգրավվածություն Իրանի դեմ պատերազմին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի միջամտությունը նշանակում է, որ Իսրայելին չի հաջողվել հասնել իր նպատակներին։ Մեջլիսի խոսնակը խոստացել է, որ Իրանը պատասխան կտա այդ հարվածների համար։

 

  • Կիսվել: