երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Իրանը պատրաստ է Հայաստան արտահանել հայրենական արտադրության դեղամիջոցներ

Իրանը պատրաստ է Հայաստան արտահանել հայրենական արտադրության դեղամիջոցներ

Իրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստան արտահանել իրանական արտադրության դեղագործական արտադրանք։ Այս մասին հայտնում է IRNA-ն:

Փետրվարի 14-ին կայացած Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի 18-րդ նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ։

Իրանի Պարենի և դեղերի վարչության ղեկավար Հեյդար Մոհամադին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Հայաստան արտահանել հայրենական արտադրության դեղամիջոցներ։

  • Կիսվել: