հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Իրանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել իր պայմանների բավարարման դեպքում. Շամխանի

Իրանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել իր պայմանների բավարարման դեպքում. Շամխանի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի քաղաքական, ռազմական և միջուկային հարցերով խորհրդական Ալի Շամխանին ամերիկյան NBC News հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերացնել իր ունեցած բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք կարելի է կիրառել զենք արտադրելու նպատակով:

Նրա խոսքով՝ Իրանը կարող է համաձայնել հարստացնել ուրանը միայն ցածր մակարդակով՝ քաղաքացիական նպատակների օգտագործման համար, եթե Միացյալ Նահանգները անմիջապես վերացնի բոլոր պատժամիջոցները։ Շամխանին նշել է, որ իր պայմանների բավարարման դեպքում Իրանը պատրաստ է արագ համաձայնագիր ստորագրել։

Պաշտոնյան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ նա խոսում է խաղաղության մասին, բայց իրականում միայն փորձում է ճնշում գործադրել Իրանի վրա։ Շամխանին շեշտել է, որ եթե ԱՄՆ-ն ազատվի Նեթանյահուի ազդեցությունից, ապա Իրանի հետ համաձայնության գալն իրական է։

  • Կիսվել: