շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Իրանը մինչև վերջ կտանի Ռաիսիի ուղղաթիռի վերաբերյալ հետաքննությունը. ՌԴ-ում Իրանի դեսպան

Իրանը մինչև վերջ կտանի Ռաիսիի ուղղաթիռի վերաբերյալ հետաքննությունը. ՌԴ-ում Իրանի դեսպան

Ավիաաղետի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների մահվան հետաքննությունը կտարվի մինչև վերջ, Սոլովյով.LIVE-ի եթերում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Մեր բոլոր ղեկավարներն իրենց ջանքերը կենտրոնացրել են հուղարկավորության արարողությունն իրականացնելու համար, բնականաբար մենք ավարտին կհասցնենք հետաքննությունը: Անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետությունը և համապատասխան նախարարություններն ու իշխանությունները հետաքննություն են սկսել, և, իհարկե, նրանք կունենան հստակ զեկույց, և այս զեկույցը կհանձնվի Գերագույն առաջնորդին, ինչպես նաև Իրանի ժողովրդին»,- ասել է Ջալալին։

Իրանի դեսպանը նաև վստահեցրել է, որ Թեհրանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի։ Նրա խոսքով, այդ ոլորտը գտնվում է Գերագույն առաջնորդի իրավասության ներքո:

Մայիսի 20-ին դեսպանը հայտարարել է, որ ոչինչ չգիտի նախագահի ուղղաթիռի դեմ «ահաբեկչական հարձակման» վարկածի մասին։ 

  • Կիսվել: