շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում Իսրայելի հարվածից հետո

Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում Իսրայելի հարվածից հետո

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչությունը խնդրել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ կապված Իսրայելի կողմից գիշերը տեղի ունեցած հարձակման հետ։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​առաքելության ղեկավար Ամիր Սաիդ Իրավանին համապատասխան նամակ է հղել Անվտանգության խորհրդի նախագահին։

«Անխոհեմ, անօրինական և միտումնավոր ագրեսիայի ակտով սիոնիստական ​​ռեժիմը (նկատի ունի Իսրայելը – խմբ.) մի շարք համակարգված ռազմական հարձակումներ իրականացրեց Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա», – փաստաթղթի տեքստը մեջբերում է Tasnim գործակալությունը։

  • Կիսվել: