Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ
Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է «Reuters»-ը:
Նշվում է, որ ԱՄՆ նախպագահը նաև ընդգծել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը փաստացի դադարեցված է, սակայն չի բացառել, որ այն կարող է վերսկսվել այլ վայրերում։
«Նրանք հրաժարվել են ստուգումներից, հրաժարվել են դադարեցնել հարստացումը։ Բայց այնուամենայնիվ, փաստացի մենք տեսնում ենք, որ ծրագիրը դադարեցված է։ Թեև հնարավոր է՝ նրանք այլ վայրում շարունակում են աշխատանքները»,-ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նաև տեղեկացրել է, որ մտադիր է Իրանի հարցը բարձրացնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ առաջիկա հանդիպման ընթացքում, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։