Իրանը հայտնել է հակամարտության սկսվելուց ի վեր առնվազն 430 զոհի մասին
Հունիսի 13-ից սկսված հակամարտության հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 430 մարդ, վիրավորվել՝ 3500-ը: Ինչպես հաղորդում է BBC-ին, այս մասին հայտնում է «Նուր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը։
Սա Իրանում զոհվածների թվի վերաբերյալ առաջին պաշտոնական թարմացումն է վերջին մի քանի օրվա ընթացքում։Իրանի առողջապահության նախարարությունը նախկինում հայտնել էր 224 զոհի մասին, մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը հունիսի 20-ին հայտնել էր 657 զոհի մասին։