Իրանը հարվածել է Իսրայելի ռազմավարական օբյեկտներին
Իրանը հարվածել է Հայֆայում երկու ռազմավարական օբյեկտների։
ԻՀՊԿ-ն հաստատել է, որ հարձակումներն իրականացվել են իսրայելական ռազմական օբյեկտների, այդ թվում՝ Նևատիմ և Հացերիմ ավիաբազաների ուղղությամբ։
Հրթիռային թռիչքներ են գրանցվել նաև Թել Ավիվում, Բեեր Շևայում և Երուսաղեմի շրջակայքում: Հարվածների հետևանքով տուժել է 17 մարդ։
Հաղորդվում է, որ 51-ամյա իսրայելցի կինը մահացել է սրտի կանգից. նա գիտակցությունը կորցրել է ռումբի ապաստարանում տագնապի ժամանակ: