հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իրանը հարևանների հետ համատեղ ազատ գոտիներ կստեղծի

Իրանը հարևանների հետ համատեղ ազատ գոտիներ կստեղծի

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է հարևան երկրների հետ համատեղ ազատ գոտիների ստեղծման մասին, գրում է parstoday.com-ը:

Մեհդի Սաֆարին, անդրադառնալով Արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգման շտաբի ազատ գոտիների թեմայով հանդիպմանն ասել է. «Ազատ գոտիները, ինժեներական ծառայությունների արտահանման, արտադրության և արտահանման միջոցով կարող են արտարժույթի ներգրավման աղբյուր դառնալ»:

Ընդգծելով, որ Իրանի առաջնահերթությունը հարևան երկրների հետ համագործակցությունն է, Սաֆարին ասել է. «Եվս յոթ ոչ հարևան երկրի հետ, որոնք ունեն ազատ տարածքներ, այս ոլորտում համագործակցությունն օրակարգում է»։

«Հնարավորություն կաէ համատեղ ազատ գոտիներ ստեղծել Պակիստանի, Հայաստանի, Թուրքմենստանի և այլ երկրների հետ, ինչպիսիք են ԱՄԷ-ն»,- ասել է Սաֆարին։

 

  • Կիսվել: