Իրանը հանդես է եկել նախազգուշական հայտարարությամբ՝ ուղղված Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին
Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Ամիր Մուսավին տեսաուղերձում հայտարարել է. «Օկուպացված տարածքների, մասնավորապես Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին զգուշացվում է լքել այդ տարածքները՝ իրենց կյանքը փրկելու և Նեթանյահուի անասնական ցանկությունների զոհ չդառնալու համար»։
Դրա մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։