Իրանը դիմել է տարածաշրջանի երկրներին՝ միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղին դատապարտել է Իսրայելի վերջին ռազմական հարձակումները Սիրիայի տարածքի վրա՝ հայտարարելով, որ այդ հարձակումների գլխավոր նպատակը Սիրիայի անկախ պետականության պաշտպանական, տնտեսական և ենթակառուցվածքային ներուժի ոչնչացումն է․
«Սիոնիստական ռեժիմը ձգտում է պարտադրել իր չարագուշակ շահերը Սիրիայում և տարածաշրջանում՝ միաժամանակ շարունակելով ցեղասպանությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում և ագրեսիան Լիբանանում», – ընդգծել է նա․ փոխանցում է IRNA-ն։
Իրանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը, հատկապես տարածաշրջանի երկրներին կոչ է արել հրատապ և գործուն միջոցներ ձեռնարկել իսրայելական շարունակվող ագրեսիայի դեմ:
«Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է գործի դնի առկա մեխանիզմները, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պարտավորեցնի կատարել իր պարտականությունները միջազգային իրավունքի խախտումների եւ Իսրայելի կողմից խաղաղության խախտման դեպքում», – հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: