Իրանը առնվազն 15 հրթիռ է արձակել Թել Ավիվի, Հայֆայի, Երուսաղեմի և Վերին Գալիլեայի ուղղությամբ
Իրանը հրթիռներ է արձակել Թել Ավիվում, Հայֆայում, Երուսաղեմում և Վերին Գալիլեայում տեղակայված թիրախների ուղղությամբ, հաղորդում է IRNA-ն։
Իսրայելական զինվորականների նախնական գնահատականներով՝ արձակվել է առնվազն 15 հրթիռ, հաղորդում է BBC-ն։
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ հրթիռներ են ընկել կենտրոնական Իսրայելի մի քանի վայրերում։