կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Իրանում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է․ կա 35 զոհ, 18 վիրավոր

Իրանում ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է․ կա 35 զոհ, 18 վիրավոր

Իրանում 53 պակիստանցի ուխտավորների տեղափոխող ավտոբուս է շրջվել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Arab News-ին, Իրանի Յեզդ նահանգում անցակետի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով 35 մարդ է զոհվել, 18-ը՝ վիրավորվել։

Նշվում է, որ վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։

Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը եղել է մեքենայի արգելակման համակարգում առկա խնդիրը։

Դեպքի վայր են մեկնել փրկարարներ և ոստիկանության աշխատակիցներ։

Վթարի պատճառները հետաքննվում են։

  • Կիսվել: