կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Իրանում պայթյունը տեղի է ունեցել հրթիռային վառելիքի մեջ օգտագործվող նյութի պատճառով

Իրանում պայթյունը տեղի է ունեցել հրթիռային վառելիքի մեջ օգտագործվող նյութի պատճառով

Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունը տեղի է ունեցել հրթիռային վառելիքի մեջ օգտագործվող նյութի պատճառով, այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրին։

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված անձը հայտնել է, որ պայթել է նատրիումի պերքլորատը, որը պինդ հրթիռային վառելիքի հիմնական բաղադրիչն է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Բացի այդ, վիրավորվել է ավելի քան 700 մարդ։

  • Կիսվել: