Իրանում միջուկային բոլոր օբյեկտները ոչնչացված են․ Թրամփ
ԱՄՆ ԶՈՒ ձեռնարկած գործողության արդյունքում Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին առավելագույն վնաս է հասցվել։ Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ինչպես ցույց են տալիս արբանյակային լուսանկարները՝ Իրանի միջուկային բոլոր օբյեկտներին մեծագույն վնաս է հասցվել։ Այստեղ ճիշտ բառը ոչնչացումն է»,- գրել է նա՝ հավելելով, որ ամենամեծ ավերածությունները եղել են գետնի խորքում։
«Ուղիղ թիրախին»,- գրել է նա։