Իրանում Իսրայելի հետ կապերի կասկածանքով 22 մարդ է ձերբակալվել
Իրանի Քում նահանգի ոստիկանությունը հայտարարել է, որ հունիսի 13-ից ի վեր ձերբակալվել է 22 քաղաքացի, որոնք, ըստ իրավապահների, կապ են ունեցել իսրայելական լրտեսական ծառայությունների հետ։ Այս մասին հաղորդում է «Fars» պետական լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Քումի նահանգի ոստիկանության հետախուզության ղեկավարին։
Նշվում է, որ լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է նաև մի եվրոպացի, սակայն նրա ազգությունն ու ձերբակալման ամսաթիվը չեն հրապարակվել։