Իրանում իսրայելական երկու բեռնատար են բռնել, որոնք դրոններ եւ պայթուցիկներ էին տեղափոխում. Press TV
Իրանի Press TV հեռուստաալիքը հավաստիացրել է, որ Իրանի արեւմտյան Լուրեստան նահանգում բռնվել է Իսրայելին պատկանող անօդաչու սարքեր եւ պայթուցիկ նյութեր տեղափոխող երկու բեռնատար։
Բացի այդ, YJC գործակալությունը, հղում կատարելով Լուրեստանի փոխղեկավարին, տեղեկացրել է մի քանի մարդ բռնելու մասին, որոնք կապված են նահանգում Իսրայելի գործողությունների հետ։