Իրանում հայտնել են Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը
Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 195 մարդ:
Այս մասին հայտնում է տեղական Mehr լրատվական գործակալությունը:
Իրանական Tasnim գործակալության տեղեկություններով՝ արտակարգ դեպքի պատճառը եղել է վառելիքի բաքում բռնկված հրդեհը:
Հորմոզգան նահանգի նավահանգստի և ծովային վարչության պետի տեղակալ Էսմայիլ Մաքիզադեի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցի մոտ: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է նավահանգստից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Պարսից ծոցի Քեշմ կղզում:
Նավթամթերքների արտադրության և բաշխման իրանական ազգային ընկերությունը հայտարարել է, որ պայթյունը չի առնչվում նավթային ենթակառուցվածքին, իսկ նավթավերամշակման գործարաններն ու խողովակաշարերը գործում են բնականոն ռեժիմով: