Իրանում հայտնաբերվել են իսրայելական ռազմական օբյեկտներ. իրանական ԶԼՄ-ներ
Իրանի հետախուզական ծառայություններն Իսլամական Հանրապետության տարածքում հայտնաբերել են հեռակառավարվող Spike հակատանկային հրթիռային համակարգեր, որոնք տեղակայել են իսրայելցի գործակալները։ Այդ մասին հայտնել է իրանկան Press TV հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ Spike համալիրները, որոնք հագեցած են հեռակառավարման և ինտերնետի միջոցով կառավարման համակարգերով, նախատեսված են եղել Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշելու համար: Հեռուստաալիքը, սակայն, չի նշել, թե որտեղ է գտնվել իսրայելական զենքը:
Իրանական տեղական լրատվամիջոցները հայտնել են նաև, որ երկրի անվտանգության ուժերը Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերի արտադրության գաղտնի գործարան, որը շահագործել է Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալությունը:
Եռահարկ շենքում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբեր և ավելի քան 200 կգ պայթուցիկ նյութեր։
Ինչպես պնդում են ԶԼՄ-ները, իսրայելական գործակալները տարածքն օգտագործել են անօդաչու թռչող սարքեր հավաքելու և պահպանելու համար: