Իրանում հաստատվել է կառավարության ամբողջական կազմը
Հինգ աշխատանքային օրից և 10 նիստից հետո Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամավորների հրապարակային նիստում՝ առաջարկվող նախարարների անցյալը, որակավորումներն ու ծրագրերը քննարկելու համար, որոշվել են 14-րդ կառավարության կաբինետի բոլոր 19 նախարարները խորհրդարանի անդամների ամբողջական վստահության քվեով, գրում է parstoday.ir-ը:
Մինչ պատգամավորների քվեարկությունը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ներկա գտնվեց խորհրդարանի ելույթների ամբիոնի մոտ և այս շաբաթ երկրորդ անգամ պաշտպանեց իր առաջարկած նախարարներին։
Համաձայն այս վստահության քվեի՝ Սեյեդ Աբբաս Արաղչին դարձավ Իրանի արտաքին գործերի նախարար, իսկ գեներալ Ազիզ Նասիրզադեն՝ Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար։