չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Իրանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Սեյսմոլոգներն Իրանի հարավում գրանցել են համապատասխանաբար 4,7 և 4,8 մագնիտուդ հզորությամբ երկու երկրաշարժ:  Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նշվում է, որ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է իրանական Խարկ կղզուց 12 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 20 կմ խորության վրա, գրում է russian.rt.com-ը։

Երկրորդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խարկ կղզուց 28 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա։

 

  • Կիսվել: