երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Իրանն օգտագործել է նորագույն hրթիռ, որն իսրայելական բանակը չի կարողացել հայտնաբերել մինչև թիրшխին հասնելը

Իրանն օգտագործել է նորագույն hրթիռ, որն իսրայելական բանակը չի կարողացել հայտնաբերել մինչև թիրшխին հասնելը

Իրանը երեքշաբթի Իսրայելի վրա հարվածի ժամանակ օգտագործել է նորագույն հրթիռ, որն իսրայելական բանակը չի կարողացել հայտնաբերել մինչև թիրախին հասնելը, հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունը։

«Սիոնիստական ​​ռեժիմի (նկատի ունի Իսրայելը) վրա Զինված ուժերի այսօրվա հարձակման ժամանակ կիրառվել է նոր հրթիռ, որը, ինչպես ասել են սիոնիստները, նրանք նույնիսկ չեն նկատել հարվածելուց առաջ», - Tasnim գործակալությունը մեջբերում է պաշտպանության նախարարության հայտարարությունը։

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության բանակի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Կիյումարս Հեյդարին հայտարարել էր, որ Իրանը «առաջադեմ զենքով» և հարյուրավոր հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ հարձակվել է Թել Ավիվի, Հայֆայի և Իսրայելի այլ ռազմական թիրախների վրա և պլանավորում է առաջիկա ժամերին ակտիվացնել հարձակումները։

  • Կիսվել: