հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իրանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուի ելույթին

Իրանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուի ելույթին

Արձագանքելով ԱՄՆ-ում Իսրայելի ​​ռեժիմի վարչապետի արտահայտություններին, Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է.- Իսրայելի կեղծ ռեժիմի թիվ մեկ հանցագործ Բենիամին Նեթանյահուն 9 ամիս շարունակ ցեղասպանություն և մանկասպանություն գործելուց հետո գտնվում է իր աջակիցների գրկում, և «ամոթ» բառը շատ քիչ է այս խայտառակության համար, գրում է parstoday.ir-ը:

Tasnim լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին արձագանքելով Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարած այցին, X -ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ անդրադառնալով այսօր իր աջակիցների գրկում գտնվող կեղծ ռեժիմի նախարարի հանցագործ լինելու փաստին՝ Գազայում 9 ամիս շարունակ ցեղասպանություն և մանկասպանություն կատարելու համար, նշել է,-Ահա թե ինչպես են ձախողվել արևմտյան քաղաքակրթության մի քանի տասնամյակների խաբուսիկ ջանքերը՝ աշխարհին անմեղ և մարդասեր երևալու համար, սակայն ամբողջ աշխարհին բացահայտվել է ԱՄՆ-ի քաղաքականության դաժան ու ստոր իմիջը։

Քանանին հավելել է,-Այժմ ամերիկացի և եվրոպացի առաջնորդներից և պետական ​​այրերից լսվող ամենազավեշտալի կարգախոսը մարդու իրավունքների կարգախոսն է, սակայն պաղեստինցիների բնական իրավունքները, ներառյալ կյանքի իրավունքը, անվտանգությունը, ջրի, սննդի, դեղորայքի, բուժման և այլնի իրավունքը աշխարհի աչքի առաջ Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին ոտնահարվում է ամենասարսափելի ձևով , իսկ պաղեստինցի երեխաները ամեն օր մորթվում են Թել Ավիվի դահիճի կողմից, բայց այս բոլոր հանցագործությունների դիմաց ԱՄՆ-ի կառավարությունն ու Կոնգրեսը ծափերով ու սուլոցներով են դիմավորում այս դահիճին(Նեթանյահուին)։

Իրանի ԱԳՆ խոսնակը վերջում ընդգծել է, որ «ամոթ» բառը շատ քիչ է այս խայտառակության համար:

Իսրայելի կեղծ ռեժիմի վարչապետը չորեքշաբթի 2024 թվականի հուլիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսում հանդես եկավ ելույթով,որի ընթացքում կրկնեց իր կեղծ հայտարարություններն ու ստերը, ընդորում Կոնգրեսի 128 ներկայացուցիչներ բոյկոտել էին Նեթանյահուի ելույթը և չէին մասնակցել այդ հանդիպմանը։

Իսկ Միչիգանի դեմոկրատ և մուսուլման ներկայացուցիչ Ռաշիդա Թլաիբը մասնակցել էր կոնգրեսին, ով իր ձեռքում ցուցանակ էր պահել ,որի մի կողմում գրված է եղել՝ «ցեղասպանության մեղավորը», իսկ մյուս կողմում «Պատերազմական հանցագործը պետք է ձերբակալվի» բողոքել է ԱՄՆ Կոնգրեսում Նեթանյահուի ներկայության դեմ:

  • Կիսվել: