Իրանին հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրա
ԻՀՊԿ-ն հայտարարում է, որ Իրանին հաջողվել է կոտրել իսրայելական ՀՕՊ համակարգերը և վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրա:
Հաղորդվում է, որ Իրանը այսօր հարվածներ է հասցրել իսրայելական Մոսադ հետախուզության, ռազմական հետախուզության և Իսրայելի ավիաբազաների շտաբներին:
Իրանում հայտարարել են նաևԻսրայելի ուղղությամբ երկաստիճան Սեջիլ հեռահար ծանր հրթիռներ արձակելու մասին:
2000-2500 կմ հեռահարությունը կարող է խոցել Իսրայելի տարածքը և Արևելյան Եվրոպայի որոշ շրջաններ։
Հրթիռը խոցվել է նախքան Իսրայելի օդային տարածք մտնելը։