Իրանից ՌԴ մոտ 550 քաղաքացի է տարհանվել Հայաստանով և Ադրբեջանով. Զախարովա
Հունիսի 14-ից ի վեր մոտ 550 ՌԴ քաղաքացի է տարհանվել Հայաստանի և Ադրբեջանի միջոցով։ Ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Տարհանվածների թվում են Բոնդարչուկի նկարահանող խումբը, Չայկովսկու անվան նվագախումբը, Գորչակովի հիմնադրամի աշխատակիցները, նավթագործները, տուրիստական խմբերը և այլն։
ՌԴ ԱԳՆ–ն երախտագիտություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնում են ռուսաստանցիներին լքել Իրանը էսկալացիայի ֆոնին։ Այդ թվում է նաև Հայաստանը։