երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Իրանի վերջին շահի որդին կոչ է արել հայրենիքում իշխանափոխության հասնել

Իրանի վերջին շահի որդին կոչ է արել հայրենիքում իշխանափոխության հասնել

Իրանի վերջին շահի, տապալված Ռեզա Փահլավիի որդին, Փարիզում ելույթ ունենալիս կոչ է արել հայրենիքում իշխանափոխության հասնել: Այս մասին հաղորդել է BFMTV-ն։ Նա կոչ է արել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին հրաժարական տալ։ Մինչ այդ Փահլավին արդեն իսկ հայտարարություն էր արել ազգին՝ կոչ անելով ժողովրդին ապստամբել։

Ռեզա Փահլավին Իրանի վերջին շահի որդին է։ Նա պետք է հաջորդեր հորը, սակայն 1979 թվականի հեղափոխությունից հետո գաղթել է Ֆրանսիա և այժմ Իրանի ներկայիս իշխանությունների հիմնական քննադատներից մեկն է։

  • Կիսվել: