շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Իրանի Թավրիզ քաղաքում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է հինգի. Mehr

Իրանի Թավրիզ քաղաքում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է հինգի. Mehr

Իրանի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաքում զոհերի թիվը հասել է հինգի: Այս մասին հաղորդել է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Արևելյան Ադրբեջանի նահանգի վարչակազմի Ճգնաժամային իրավիճակների վարչությունը:

Ըստ վարչության տեղեկատվության՝ նաև վիրավորվել է 12 մարդ:

Ավելի վաղ Mehr գործակալությունը կադրեր էր տարածել Թավրիզի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից։

Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։

Ավելի վաղ հաղորդվել էր խաղաղ բնակիչների թվում 95 վիրավորի մասին։ Զոհերի պաշտոնական թիվ առայժմ չի հաղորդվել։ Իրանն ի պատասխան իսրայելական հարվածների շուրջ հարյուր անօդաչու է արձակել Իսրայելի ուղղությամբ և հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ հունիսի 15-ին պլանավորված միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ 

 

 

  • Կիսվել: