շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Իրանի տարածքին Իսրայելի հարվածները շարունակվում են

Իրանի տարածքին Իսրայելի հարվածները շարունակվում են

Ըստ վերջին տեղեկությունների՝ զանգվածային ռմբակոծության տակ է Իրանի մայրաքաղաքը: Ռմբակոծվում են Թեհրանի «Մերհաբ» և «Իմամ Խոմեյնի» օդանավակայանները:

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաքը նույնպես ենթարկվել է Իսրայելի հարձակմանը։ Այդ մասին հայտնել է NourNews-ը: Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իսրայելը գիշերը հարվածել է Թավրիզի նավթավերամշակման գործարանի տարածքին, իսկ ցերեկը՝ օդանավակայանին:

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նոր հարվածներ են հասցրել Իրանում տասնյակ հրթիռային կայանքների, երկիր-երկիր դասի հրթիռների և հրթիռային պահեստների ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։ «Հարձակումների ընթացքում ոչնչացվել են տասնյակ արձակման կայանքներ, հրթիռների պահպանման վայրեր և այլ ռազմական օբյեկտներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Fars-ի փոխանցմամբ էլ՝ Իսրայելը վերջին մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հարձակվել է Իրանի արևմուտքում գտնվող ավիաբազայի վրա։

  • Կիսվել: