Իրանի փոխնախագահը ժամանել է Ադրբեջան
Իրանի փոխնախագահ, Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ Ալի Սելաջիգան ժամանել է Բաքու, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այցի նպատակն է մասնակցել Կասպից ծովի պաշտպանության տարածաշրջանային կոնվենցիայի անդամների վեցերորդ հանդիպմանը, որն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաքում։