Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի գործընկերոջ հետ
Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ազիզ Նասիրզադեն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ, հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Թեհրանը որոշել է բոլոր միջոցներով պատժել նրանց, ովքեր հարվածներ են հասցրել Իրանի տարածքում», -Բելոուսովի հետ զրույցում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարը։