ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Իրանի նախագահը կայցելի Չինաստան

Իրանի նախագահը կայցելի Չինաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին բարձրաստիճան պատվիրակության հետ կմեկնի Պեկին, հայտնում է IRNA-ն:

Եռօրյա այցի ընթացքում Ռաիսին կհանդիպի Չինաստանի նախագահի հետ։ Երկու երկրների պատվիրակությունները կստորագրեն համագործակցության փաստաթղթեր։

Ռաիսին կմասնակցի նաև իրանցի և չինացի գործարարների համատեղ հանդիպմանը։

Նախագահ Ռաիսիի շրջագայության օրակարգում կլինի Չինաստանում իրանցի գաղթականների հետ հանդիպման կազմակերպումը։

  • Կիսվել: