Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում. Վան Ի
Չինաստանը և ԱՄՆ-ն համաձայնել են նախապատրաստել բարձր մակարդակի շփումների հաջորդ փուլը և առաջընթաց գրանցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Այս մասին ասված է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ Մանիլայում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև հանդիպումից հետո, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Վան Ին, մասնավորապես, նշել է. «Մեր պարտականությունն է հետևել երկու առաջնորդների կողմից սահմանված ուղղությանը, վերացնել խոչընդոտները, հաղթահարել արգելքները և ապահովել, որ առաջնորդների համաձայնությունը վերածվի կառավարությունների և բոլոր ոլորտների համակարգված գործողությունների»։
Նրա գնահատմամբ՝ երկու առաջնորդների կողմից Պեկինում ձեռք բերված համաձայնությունները սահմանում են կառուցողական և ռազմավարական առումով կայուն հարաբերություններ կառուցելու ուղի։


