Իրանի նախագահը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը չի ժամանի Մինսկ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կայանալիք միջոցառումներին մասնակցելու համար, չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը նշել է, որ ուրբաթ օրը Մինսկում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Դիտորդ պետությունների ղեկավարները, մասնավորապես՝ Կուբայի և Ուզբեկստանի նախագահները, կմասնակցեն նիստին ընդլայնված կազմով։
«Իրանի նախագահը, հասկանալի պատճառներով, անձամբ չի մասնակցի, չի գա Մինսկ, բայց կուղարկի տեսաուղերձ», – լրագրողներին ասել է նախագահի օգնականը։