հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Իրանի միջուկային ծրագիրը հնարավոր չէ կասեցնել ռազմական միջոցներով. Գրոսի

Իրանի միջուկային ծրագիրը հնարավոր չէ կասեցնել ռազմական միջոցներով. Գրոսի

Իրանի միջուկային ծրագրի իրականացումը հնարավոր չէ դադարեցնել ռազմական միջոցներով, Rzeczpospolita-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությամբ, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական հնարավորություններով։ Այս ամենը չի կարելի վերացնել ռազմական միջոցներով: Իրանցիները միշտ կարող են ինչ-որ բան թաքցնել, հետևաբար ուժով մենք երբեք չենք լուծի այս խնդիրը»,- ասել է Գրոսսին։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հավելել է, որ դա հնարավոր է իրականացնել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր առանցքային հարցերը, բայց, առաջին հերթին, պետք է նախատեսի վերահսկողության շատ խիստ համակարգ:

  • Կիսվել: